«Ինչ, որտեղ, երբ»․ 25 տարի հայկական եթերում

https://arm.sputniknews.ru/20260904/inch-vortegh-erb-25-tari-hajkakan-eterum-106469602.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106467681_339:0:1779:1080_1920x0_80_0_0_ac8c7f830abd8e3f176a0b92583293e0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կարեն քոչարյան (քաղտեխնոլոգ), խաղ, հեռուստատեսություն, видео

կարեն քոչարյան (քաղտեխնոլոգ), խաղ, հեռուստատեսություն, видео

Բաժանորդագրվել

«Ինչ, որտեղ, երբ» հաղորդաշարի 51-ամյակի առթիվ ծրագրի հայաստանյան տարբերակի պրոդյուսեր և վարող Կարեն Քոչարյանը «Ուրիշ նորություններում» պատմել է հայտնի ինտելեկտուալ խաղի հետ իր ունեցած քառորդդարյա կապի և նախագծի առանձնահատկությունների մասին:

Խաղի հետ առաջին ծանոթությունը 1977 թվականին էր, երբ 10-ամյա Կարենը հոր հետ դիտում էր հաղորդումը, ինչը հետագայում վերածվեց ընտանեկան ավանդույթի: Տարիներ անց՝ 25 տարի առաջ, նրան առաջարկվեց վարել հաղորդման հայաստանյան տարբերակը, ինչը մեծ պատասխանատվություն առաջացրեց՝ լեգենդար գիտակների (Սիդնև, Դրուզ, Բիալկո) մասնակցությամբ առաջին եթերաշրջանները վարելիս:

Անդրադառնալով նախագծի էվոլյուցիային՝ Քոչարյանը նշել է, որ խաղն օրգանապես փոխվում է ժամանակի հետ․ 90-ականներին «ինտելեկտուալ կազինոյի» ներմուծումն արձագանք էր դարաշրջանին, որն իր դերն ավարտելուց հետո դուրս մղվեց: Կարևորագույն գրավականներից է նաև սերունդների կապը․ հայաստանյան ակումբում կողք- կողքի խաղում են ինչպես 80-ականների վերջի, այնպես էլ երիտասարդ սերունդը:

Հարցերի խմբագրումը հաղորդման ամենաբարդ ու պատասխանատու փուլն է, որտեղ հաշվի են առնվում թիմերի տարիքային ու մասնագիտական առանձնահատկությունները: Իսկ ձմեռային եթերաշրջանի եզրափակիչների լավագույն ավանդույթներից է հեռուստադիտողների անմիջական մասնակցությունը խաղասեղանի մոտ:

Կարեն Քոչարյանի խոսքով՝ «Ինչ, որտեղ, երբ»-ը պարզապես շոու չէ, այլ ֆորսմաժորային իրավիճակում՝ ընդամենը 1 րոպեում, ճիշտ որոշում կայացնելու և թիմային աշխատանքի փայլուն դպրոց, ինչի պատճառով էլ խաղն այդքան ձգում է բժիշկներին, իրավաբաններին ու IT մասնագետներին:

Leave a comment