Իտալիայի Թուրին քաղաքում մեկնարկել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա Ամփոփիչ մրցաշարը:
Բացման խաղում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը 6:2, 6:2 հաշվով հաղթել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին: Իսպանացի թենիսիստը 1 ժամ 9 րոպեում է հասել հաղթանակի:
B խմբի մյուս խաղում Ռուսաստանի ներկայացուցիչ, 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը երկու սեթում ուժեղ է գտնվել 6-րդ ռակետ, իտալացի Ֆլավիո Կոբոլիից՝ 7:6, 6:3:
ATP Finals-ի գործող չեմպիոնն աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն է, որը վնասվածքի պատճառով այս տարի չի մասնակցում մրցմանը: Ամփոփիչ մրցաշարի մրցանակային հիմնադրամը 15,7 միլիոն դոլար է։
Դավիթ Եղիազարյան