Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post


Օմանը մերժել է Իրանի առաջարկած նախաձեռնությունը՝ Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի անցման համար համատեղ վճար գանձելու վերաբերյալ՝ հաղորդում է The New York Post-ը՝ հղում անելով տարածաշրջանային բարձրաստիճան պաշտոնյայի։


Թերթը հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակն անցյալ երեքշաբթի քննարկել են Իրանի ու Օմանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Բադր ալ Բուսաիդին, իսկ մի քանի ժամ անց ԻՀՊԿ ներկայացուցիչը հայտնել է «յուրաքանչյուր երկրի մասնաբաժնի շուրջ համաձայնության հասնելու մասին»: Այդ հայտարարությանը հակառակ՝ Մասկատը հրաժարվել է համաձայնել վճարի գանձման հարցում։


Մինչդեռ անցյալ շաբաթ ամերիկացի պաշտոնյան պարբերականին հայտնել էր, որ «ԻՀՊԿ-ն շտապել է, քանի որ եկամուտների բաժանման մասին առաջարկվող համաձայնագրի պայմանները վերջնականապես չեն համաձայնեցվել նույնիսկ Թեհրանում»:


The New York Post-ը եզրակացնում է, որ Մասկատին այդպիսով հաջողվել է խուսափել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առճակատումից, որը սպառնացել էր «ռմբակոծել Օմանը», եթե այն շարունակի Իրանի հետ բանակցությունները՝ Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ։

Leave a comment