ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմաքաղաքական լարվածության կտրուկ սրման ֆոնին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բացահայտել է այն երկրների ցանկը, որոնք աջակցում են Վաշինգտոնին Թեհրանի դեմ մղվող արշավում։
«Եթե նայեք Թուրքիային, Ադրբեջանին, Կատարին, ՄԱԷ-ին, Սաուդյան Արաբիային․․․ շատ երկրներ երբեմն չեն ցանկանում դրա մասին հրապարակավ հայտարարել, սակայն մասնավոր կարգով շատ բան են անում՝ օգնելու մեզ հասնել նրան, որ իրանցիները պատիժ կրեն»,- հայտարարել է Վենսը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահը չի հստակեցրել, թե աջակցության կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իրանը նախազգուշացրել էր տարածաշրջանի երկրներին՝ զերծ մնալ ԱՄՆ-ի գործողություններին աջակցելուց։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի նկատմամբ «երբևէ իրականացված ամենակործանարար տնտեսական գործողության» մասին՝ ընդգծելով, որ Թեհրանին աջակցող երկրները նույնպես ենթարկվելու են տնտեսական ճնշումների։
Զուգահեռաբար, Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ TRIPP նախագծի շրջանակներում առկա է Հայաստանում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների (ՄՌԸ) հայտնվելու ռիսկ։