Եվրոպական և ճապոնական տիեզերական գործակալությունների համատեղ «BepiColombo» առաքելությունը շուտով կհասնի Մերկուրիին՝ Արեգակնային համակարգի ամենաքիչ ուսումնասիրված մոլորակներից մեկին։
2018 թվականին մեկնարկած առաքելությունը ներառում է երկու տիեզերանավ՝ եվրոպական «MPO»-ն և ճապոնական «Mio»-ն։ Դրանք կուսումնասիրեն Մերկուրիի մակերևույթը, հանքանյութերը, մագնիսական դաշտը և նոսր մթնոլորտը։
Գիտնականները հատկապես սպասում են մոլորակի հարավային հատվածի մանրամասն ուսումնասիրությանը և հնարավոր ջրային սառույցի հետքերի հայտնաբերմանը։