Նրանք ընտրեցին արդյունքներ, ոչ թե հռետորաբանություն․ Թրամփը կիսվել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջով ներկայացրել է նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հոդվածը՝ նվիրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և այդտեղ Թրամփի դերին։

Washington Examiner-ում հրապարակված «Ինչպես Թրամփը սառեցված հակամարտությունը վերածեց խաղաղության մոդելի» վերատառությամբ հոդվածում Ուիթքոֆը շեշտել է, որ երկու երկրների միջև համաձայնությունը վերջ է դրել ավելի քան 35 տարի տևած հակամարտությանը՝ ընդգծելով Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դերակատարությունը խաղաղության գործընթացում։

Անրադարձ է կատարվել նաև  Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ կապող հաղորդակցության ապահովման խնդրին, որի շրջանակում ձևավորվել է TRIPP երթուղու գաղափարը՝ Հայաստանի տարածքով՝ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմամբ։

«Հարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ և կայուն է, քանի որ Թրամփը, Ալիևը և Փաշինյանը ընտրեցին արդյունքները, ոչ թե հռետորաբանությունը»,- գրել է Ուիթքոֆը։

Leave a comment