Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող ATP-250 մրցաշարի երկրորդ շրջանում չեխ Թոմաշ Մախաչի (72-րդ ռակետ) նկատմամբ տպավորիչ հաղթանակը: Երրորդ սեթում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը հաղթահարել էր 5 մատչբոլ, չորսը՝ 5:6 հաշվի ժամանակ, մեկը՝ թայ-բրեյքում:
«Պարզապես խոսքեր չունեմ։ Ես անցել եմ այս դժվար պահերի միջով, բայց երբ դու հաղթում ես նման ծանր խաղերում, դա թեթևացում է։ Մրցախաղի սկզբում ես ունեի առավելություն, բայց հետո նա բարձրացրեց խաղի որակը և լուրջ ճնշում գործադրեց ինձ վրա: Նա ավելի դիպուկ էր հարվածում, խաղաց ավելի հզոր ու ավելի ճշգրիտ: Իսկապես ստիպված էի դիմանալ մինչև վերջ»,- Խաչանովի խոսքը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը:
Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Բուբլիկը (19-րդ ռակետ):
Դավիթ Եղիազարյան