«Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ես ասել եմ Քյարքիի մասին»: Ընդհանրապես չեմ զարմանա, եթե կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների քրեական գործն «ընդդատության» կարգով վերահասցեագրվի, ենթադրենք` Ստամբուլի Բույուկչեքմեջի, Բաքվի Նարիմանովյան կամ Մոսկվայի Բասմանյան շրջանային դատարան: ՆԱ ՉԻ ԱՍԵԼ, որ կաթողիկոսին դատելու են Հայաստանում և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով: ՆԱ ԱՍԵԼ է, որ կաթողիկոսին դատելու են:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան