https://arm.sputniknews.ru/20260903/inch-sparazinutjun-kcucadrvi-hapk-zvoravarzhutjunneri-zhamanak-manramasner-106429180.html
Ի՞նչ սպառազինություն կցուցադրվի ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ. մանրամասներ
Ի՞նչ սպառազինություն կցուցադրվի ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ. մանրամասներ
Sputnik Արմենիա
Գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը նշել է` համաշխարհային ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T14:58+0400
2026-09-03T14:58+0400
2026-09-03T14:58+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
զենք
անդրեյ սերդյուկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/09/35163069_0:0:1437:808_1920x0_80_0_0_ab21623dfaa4e6ce09468e3c5959bd4d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռազմական հատուկ գործողության ընթացքում արդյունավետությունն ապացուցած սպառազինության ժամանակակից նմուշները կցուցադրվեն աշնանը ՀԱՊԿ-ի զորավարժությունների ժամանակ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։Նա հայտնել է, որ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում Ղազախստանի «Կոկտալ» զորավարժարանում կանցկացվեն «Սահման-2026» համատեղ զորավարժությունները, իսկ հոկտեմբերի կեսերին Բելառուսի «Լոսվեդա» զորավարժարանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ կանցկացվեն «Անքակտելի եղբայրություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժությունները։Միաժամանակ «Ստարոդորոժսկի» զորավարժարանում կանցկացվի «Պատնեշ-2026» հատուկ զորավարժությունը ՀԱՊԿ ռադիոքիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման կազմավորման հետ։Գեներալ-գնդապետը նշել է, որ համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում ընթացող գործընթացները բացասաբար են անդրադառնում ռազմաքաղաքական իրավիճակի վրա և նպաստում են անկայունության գոտիների մոտեցմանը ՀԱՊԿ անդամ պետությունների պատասխանատվության գոտիներին։ Այս հանգամանքները հաշվի են առնվել ՀԱՊԿ-ի այս տարվա զորավարժությունները նախապատրաստելիս։ԱՊՀ երկրների սահմանապահները զորավարժության ժամանակ մշակել են դիվերսիոն խմբերի ոչնչացումը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/09/35163069_0:0:1077:808_1920x0_80_0_0_4443c8a9fdae3a24984f969eef83f66a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զենք, անդրեյ սերդյուկով
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զենք, անդրեյ սերդյուկով
Բաժանորդագրվել
Գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը նշել է` համաշխարհային ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռազմական հատուկ գործողության ընթացքում արդյունավետությունն ապացուցած սպառազինության ժամանակակից նմուշները կցուցադրվեն աշնանը ՀԱՊԿ-ի զորավարժությունների ժամանակ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։
«Զորավարժությունների ժամանակ նախատեսվում է ցուցադրել ռազմական և հատուկ տեխնիկայի ժամանակակից և հեռանկարային նմուշները, ինչպես նաև դրանց հնարավորությունները գործնական վարժությունների միջոցով, այդ թվում՝ ՌԷՊ–ի և ՀՕՊ–ի անօդաչու ռոբոտացված համակարգերը, որոնց իրենց արդյունավետությունն ապացուցել են ռազմական հատուկ գործողության ընթացքում», – ասել է Սերդյուկովը ճեպազրույցի ժամանակ։
Նա հայտնել է, որ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում Ղազախստանի «Կոկտալ» զորավարժարանում կանցկացվեն «Սահման-2026» համատեղ զորավարժությունները, իսկ հոկտեմբերի կեսերին Բելառուսի «Լոսվեդա» զորավարժարանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ կանցկացվեն «Անքակտելի եղբայրություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժությունները։
Միաժամանակ «Ստարոդորոժսկի» զորավարժարանում կանցկացվի «Պատնեշ-2026» հատուկ զորավարժությունը ՀԱՊԿ ռադիոքիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման կազմավորման հետ։
Գեներալ-գնդապետը նշել է, որ համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում ընթացող գործընթացները բացասաբար են անդրադառնում ռազմաքաղաքական իրավիճակի վրա և նպաստում են անկայունության գոտիների մոտեցմանը ՀԱՊԿ անդամ պետությունների պատասխանատվության գոտիներին։ Այս հանգամանքները հաշվի են առնվել ՀԱՊԿ-ի այս տարվա զորավարժությունները նախապատրաստելիս։