Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը անդրադարձել են ՀՀ-ԵՄ փախգործակցությանը


Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ։


 


Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան–Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական երկխոսության ինտենսիվ բնույթը։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և դրա հետագա առաջմղմանը վերաբերող տարբեր հարցեր։


 


Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցությանը։ Նիկոս Քրիստոտոդուլիդիսը հայտնել է Կիպրոսի հետևողական աջակցությունը ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման գործում։


 

Դիտումների քանակ2

Leave a comment