Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կվազիկտրուկ քայլերի հաշվին փորձում է միավորներ վաստակել Գերմանիայի ներսում, սակայն դա անփույթ է ստացվում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մերցի այս ներքաղաքական անհաջողությունների որոշակի ազդեցությունը, անշուշտ, իր դերը խաղում է։ Բայց նա նաև, իհարկե, ինչպես իրեն է թվում, կվազիկտրուկ քայլերի հաշվին փորձում է ինչ-որ միավորներ վաստակել ներքին շուկայում։ Սակայն դա ստացվում է արտակարգ անփույթ, որովհետև մինչ օրս բոլոր նրանք, ովքեր վերջին տարիներին գերմանական որևէ բան են պայթեցրել, եղել են ուկրաինացիները, որոնց հենց իրենք՝ գերմանացիներն են բռնել», – ասել է Պեսկովը։