Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու դեմ

«Ա1+» – Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու դեմ։ Գործով զեկուցող դատավոր է նշանակվել Համլետ Ասատրյանը։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր մի խումբ անձանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանքով։ Սակայն այս տարվա օգոստոսի 21-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը դատավոր Դավիթ Բալայանը վերացրել էր։ Դատարանը նաև գտել էր, որ որեւէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։

Նույն կարծքիքին է եղել նաեւ Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։ Նա եւս մերժել էր դատախազության բողոքը։ Իսկ դատախազությունը պահանջում է ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 21.08.2026թ. կայացրած որոշումը եւ կայացնել նոր դատական ակտ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը՝ 3 ամիս ժամկետով:

Ըստ մեղադրանքի՝ Ավետիք Չալաբյանը ունենալով հակաիշխանական հայացքներ և սատարելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին՝ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով։

Որպես ապացույց՝ իրավապահ մարմինները ներկայացնում են տարածված ձայնագրությունը: Ավետիք Չալաբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այն համարում է քաղաքական հետապնդում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment