Բիշքեկում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Հայաստանի օրինական իրավունքն է, բայց դա բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում գտնվելու հարցում, ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը
Ռուսաստանի ղեկավարի այլ հայտարարությունները
Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է. 2026 թվականի սկզբից երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 մլրդ դոլար
Հայաստանի ՀՆԱ-ն ԵԱՏՄ անդամակցության ընթացքում աճել է եռակի, արտահանումը դեպի միության երկրներ՝ 10 անգամ։
Որքան արագ Հայաստանը կողմնորոշվի ԵՄ-ին անդամակցելու հարցում, այնքան լավ, Մոսկվան պետք է հասկանա` ինչպես զարգացնի հարաբերությունները։
Մոսկվան մշտապես հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին, դա բխում է ՌԴ-ի և հայ ժողովրդի արմատական շահերից:
Sputnik Արմենիա