Որպես անհետ կորած որոնվող 20-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Որպես անհետ կորած որոնվող 20-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է։
Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն։
Նախօրեին հայտնել էինք, որ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Լիանա Արաբյանը։