ԱԺ նախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները


ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:


 


Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար ու հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:


 


Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին արդյունավետ գործակցության համար:


Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններին ու տարբեր բնագավառներում համագործակցությունը խորացնելու հնարավորություններին։ Այդ համատեքստում արժևորվել է բարեկամական խմբերի ակտիվ դերակատարությունը:


 


Կողմերը գոհունակությամբ են ընդգծել Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։


 


Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր


 

Դիտումների քանակ1

Leave a comment