Ստեփան Ասատրյանը պետք է տեսաուղերձի ձևաչափով հերքի և հայտարարի, որ Միքայել սրբազանի մասին իր հայտարարությունները բացահայտ սուտ են։
Դատարանը պարտավորեցրել է Ստեփան Ասատրյանին հրապարակայնորեն հերքել Միքայել սրբազանի մասին տարածած զրպարտիչ տեղեկությունները՝ հրապարակելով հանրամատչելի և բոլորին հասանելի տեսաուղերձ։
«Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ «Հայկական ժամանակի» տաղավարում 2026թ․ հունվարի 22-ին հարցազրույցի ժամանակ հայտնած այն տեղեկությունները, թե Միքայել Աջապահյանը տերորիզմի մասին էր խրախուսում, բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կին և աղջիկ ունի, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները»,- որպես հերքման տեքստ նշված է դատարանի որոշման մեջ։
Ստեփան Ասատրյանը հերքումը պետք է հրապարակի վճռի՝ օրինական ուժի մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի կայքում։