ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Փետրվարի 11-ին, ժամը 10:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ բնակավայրի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
—0—ԼԱ