Զելենսկիի գրասենյակն արձագանքել է Ուկրաինայում ընտրությունների և հանրաքվեի հայտարարման մասին լուրերին

Քաղաքականություն

11.02.2026 | 13:20

Ուկրաինայի նախագահականն արձագանքել է Financial Times-ի հրապարակմանն այն մասին, որ Կիևն ընտրություններ և հանրաքվե կհայտարարի արդեն փետրվարի 24-ին։ Նշվել է, որ անվտանգությունը մնում է հիմնական գործոնը։ Այս մասին ՌԲԿ Ուկրաինային հայտնել է նախագահականին մոտ կանգնած աղբյուրը։

«Քանի դեռ անվտանգություն չկա, չեն լինի և հայտարարություններ  (ընտրությունների մասին)»,-  կարճ ասել է աղբյուրը՝ մեկնաբանելով Financial Times-ի հոդվածը։

FT-ի աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցին, հայտարարել նախագահական ընտրություններ և հանրաքվե անցկացնելու ծրագրի մասին ԱՄՆ ճնշումների ներքո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment