Թուրքիայից Ռուսաստան մրգերի և բանջարեղենի արտահանումն աճել է

Թուրքիայի Սննդի և վերահսկողության գլխավոր տնօրեն Էրսին Դիլբերը Մոսկվայում հանդիպել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների գյուղատնտեսական առևտրի աճը, արտադրանքի բազմազանության զարգացումը և համագործակցության ամրապնդումը։

Նշվել է, որ Թուրքիայից Ռուսաստան մրգերի և բանջարեղենի արտահանումը 2026-ին նախորդ տարվա համեմատ աճել է 8.3%-ով՝ հասնելով 568.000 տոննայի։ Աղբյուրը նշմամբ՝ այս աճը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները դրականորեն են զարգանում, և նպատակ կա առաջիկա ժամանակահատվածում ընդլայնել համագործակցությունը:

Հանդիպմանը նաև քննարկվել է ապրանքների փոխադրումների դիվերսիֆիկացումը, վերլուծական լաբորատորիաների միջև համագործակցության զարգացումը։ Կողմերը համաձայնել են ամրապնդել իրավասու մարմինների միջև համագործակցությունը և մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի փոխադարձ առևտուրը։

 

Leave a comment