https://arm.sputniknews.ru/20260831/rusastany-avelin-e-qan-ughghaki-razmavarakan-gvortsynker-mirzvojan-106318737.html
Ռուսաստանը ավելին է, քան ուղղակի ռազմավարական գործընկեր. Միրզոյան
Ռուսաստանը ավելին է, քան ուղղակի ռազմավարական գործընկեր. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ միաժամանակ չպետք է թաքցնել, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում վերջին ժամանակներում որոշակի խնդիրներ են առաջացել։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T22:54+0400
2026-08-31T22:54+0400
2026-08-31T22:57+0400
ռուսաստան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106318554_0:0:939:528_1920x0_80_0_0_c87af0fc828cb96b5ad0c6e237bbbe41.jpg.webp
Ռուսաստանն իրավական, քաղաքական, տնտեսական առումներով ավելին է, քան ուղղակի ռազմավարական գործընկեր Հայաստանի համար։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությունը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նշենք, որ 2021 թվականի կառավարության ծրագրում հայ–ռուսական հարաբերությունները բնութագրվում էին որպես դաշնակցային և ռազմավարական գործընկերություն, մինչդեռ նոր ծրագրում այդ եզրույթը բացակայում է, և շեշտը դրվում է փոխադարձ շահերի վրա հիմնված գործընկերային հարաբերությունների վրա:Նա նշել է, որ միաժամանակ չպետք է թաքցնել, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում վերջին ժամանակներում որոշակի խնդիրներ են առաջացել, որը երևում է ռուսաստանյան մեդիատարածքում, զանազան քաղաքական գործիչների խոսույթում։ Միրզոյանն այս համատեքստում հիշեցրել է հատկապես Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների և մթերքների սահմանափակումների մասին։ Այս ամենով հանդերձ, ըստ Միրզոյանի, հայկական կողմը բոլորովին չի ուզում իրավիճակը թեժացնել, մտնել փոխադարձ մեղադրանքների տիրույթ և շարունակում է հավատալ, որ Հայաստանն ու Ռուսաստանն ամուր կապված են բարեկամական թելերով և ապագայում էլ է այդպես լինելու։
2026
Լուրեր
am_HY
Ռուսաստանն ըստ էության իրավական, քաղաքական, տնտեսական առումներով ավելին է, քան ռազմավարական գործընկերը. Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
Ռուսաստանն ըստ էության իրավական, քաղաքական, տնտեսական առումներով ավելին է, քան ռազմավարական գործընկերը. Արարատ Միրզոյան
2026-08-31T22:54+0400
true
PT4M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106318554_74:0:778:528_1920x0_80_0_0_1e49014a28b2da2db55cdfdc7dd924e7.jpg.webp
ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արարատ միրզոյան, видео
ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արարատ միրզոյան, видео
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ միաժամանակ չպետք է թաքցնել, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում վերջին ժամանակներում որոշակի խնդիրներ են առաջացել։
Ռուսաստանն իրավական, քաղաքական, տնտեսական առումներով ավելին է, քան ուղղակի ռազմավարական գործընկեր Հայաստանի համար։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությունը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ 2021 թվականի կառավարության ծրագրում հայ–ռուսական հարաբերությունները բնութագրվում էին որպես դաշնակցային և ռազմավարական գործընկերություն, մինչդեռ նոր ծրագրում այդ եզրույթը բացակայում է, և շեշտը դրվում է փոխադարձ շահերի վրա հիմնված գործընկերային հարաբերությունների վրա:
«Մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որն ավելին է, քան ռազմավարական գործընկերը։ Մենք միևնույն տնտեսական ինտեգրացիոն տարածքում ենք` ԵԱՏՄ, մենք ԱՊՀ անդամ ենք, մենք սառեցրել ենք ու չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ մենք ապասառեցնենք մեր անդամակցումը ՀԱՊԿ–ին, սակայն Ռուսաստանի հետ մենք ունենք երկկողմ պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում։ Այնպես որ, պետք չէ այստեղ խուճապային կամ արհեստական թեմաներ ստեղծել»,– ընդգծել է նախարարը։
Նա նշել է, որ միաժամանակ չպետք է թաքցնել, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում վերջին ժամանակներում որոշակի խնդիրներ են առաջացել, որը երևում է ռուսաստանյան մեդիատարածքում, զանազան քաղաքական գործիչների խոսույթում։
Միրզոյանն այս համատեքստում հիշեցրել է հատկապես Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների և մթերքների սահմանափակումների մասին։
«Սրանից հետևում են, որ մեր հարաբերությունները որոշակի վերաքննարկման, առողջացման, փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահերի հարգանքի հուն վերադարձնելու խնդիր ունեն։ Մենք կարծում ենք, որ մեր ռուսաստանցի գործընկերներն ավելի մեծ հարգանքով պետք է վերաբերվեն ինքնուրույն որոշումներ կայացնելու մեր իրավունքին և իզուր են փակել մեր ապրանքների մուտքը ռուսաստանյան շուկա. մենք ԵԱՏՄ անդամ ենք ու ունենք բոլոր իրավունքներն ու պարտականությունները, որոնք ՀՀ–ն անթերի կատարել է»,– հայտարարեց արտգործնախարարը։
Այս ամենով հանդերձ, ըստ Միրզոյանի, հայկական կողմը բոլորովին չի ուզում իրավիճակը թեժացնել, մտնել փոխադարձ մեղադրանքների տիրույթ և շարունակում է հավատալ, որ Հայաստանն ու Ռուսաստանն ամուր կապված են բարեկամական թելերով և ապագայում էլ է այդպես լինելու։