Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ղրղզստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առանձնազրույց են ունեցել։
Նրանք քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև համագործակցության առաջընթացը, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման առկա ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը։