ԵՄ ռազմածովային ուժերը նավթատար են կալանել՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ ենթադրյալ կապերի համար

Միջերկրական ծովում Եվրոպական Միության ռազմածովային ուժերը կալանել են «MV SUN» նավթատարը՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ ենթադրյալ կապերի համար, հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն X սոցիալական ցանցում։

«Օգոստոսի 30-ին Միջերկրական ծովում IRINI գործողության ուժերը բարձրացել են «MV SUN» նավթատարի վրա՝ դրոշի ստուգում անցկացնելու համար։ Նավը կասկածվում է կեղծ դրոշ բարձրացնելու մեջ՝ խախտելով միջազգային ծովային իրավունքը», – ասվում է գրառման մեջ։

Կալլասը նշել է, որ սա ԵՄ ուժերի կողմից վերջին ամսվա ընթացքում ստուգված վեցերորդ նավն է։ Նա նաև հայտարարել է, որ «ստվերային նավատորմի» դեմ պայքարը քննարկման թեմա կլինի սեպտեմբերի 1-ին Իռլանդիայում կայանալիք ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։

Leave a comment