«Առաջիկայում սպասվում են լրջագույն փորձություններ ՀՀ-ի և մեր ժողովրդի համար»․ Աննա Գրիգորյան

«Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը»,— այսօր հրավիրված մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական կալանավորմանը, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Head of Robert Kocharyan’s Office Bagrat Mikoyan, Head of the ‘Armenia’ Faction Anna Grigoryan and Robert Kocharyan’s attorney Aram Orbelyan gave a press conference at the office of the second President of Armenia

Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը Աննա Գրիգորյանը համարում է քաղաքական և աշխարհաքաղաքական, քանի որ հետընտրական փուլում, երբ իշխանությունը կարող էր իր իշխանությունը և հետագա քաղաքականությունը ձևավորել, ի՞նչ կարիք կար կալանքի տանել Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնում է՝ Արցախի Հանրապետության երեք նախագահները Բաքվի բանտում են, իսկ առաջին նախագահը՝ ԱԱԾ մեկուսարանում։

«Ակնհայտ է, որ առաջիկայում սպասվում են լրջագույն փորձություններ ՀՀ-ի և մեր ժողովրդի համար, մասնավորապես՝ Տիգրանաշենի հանձնման Ադրբեջանի պահանջները, որը Փաշինյանի «թեթև ձեռքով» մի օրում դարձավ Քյարքի, և պարզվեց, որ այն ՀՀ տարածքային ամբողջականության մաս չէ, չնայած դրա համար որևէ հիմք չկա»,— ասաց Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է Սահմանադրության խնդրին, քանի որ Անկախության հռչակագրին հղումը հանելն ադրբեջանական պահանջ է։

Այսպիսով, ըստ բանախոսի, փորձում են չեզոքացնել ընդդիմադիր դաշտում հիմնական դերակատարներից մեկին՝ Ռոբերտ Քոչարյանին։ Աննա Գրիգորյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ՀՀ-ն տանել ամբողջությամբ թուրքական ենթակայության տակ, ինչի համար էլ պետք է թշնամական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, որի նախանշանները բոլորը տեսնում են։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Սա Ռոբերտ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պնդմամբ՝ այն աշխարհաքաղաքական նպատակ ունի․ «Այս անգամ պարզ ու ակնհայտ՝ Բաքվից եկող պատվերների շրջանակներում, որի կետերը ներկա իշխանությունները հնազանդորեն իրականացնում են»։

Head of Robert Kocharyan’s Office Bagrat Mikoyan, Head of the ‘Armenia’ Faction Anna Grigoryan and Robert Kocharyan’s attorney Aram Orbelyan gave a press conference at the office of the second President of Armenia

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment