«Առողջության ապահովագրության շրջանակում գուցե ունենանք հերթագրման սկզբունքի կիրառում: Հնարավոր է՝ լինեն ծառայություններ, որոնց համար, գուցե, հերթագրման անցնենք»:
Այս մասին 2025 թվականի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ առաջին ամսի արդյունքները լավատեսություն են ներշնչում, որ այդ հերթագրումները չպետք է որ երկար լինեն:
«Տեսնենք՝ փետրվարը, մարտը ինչպիսին են, որովհետև հունվարը որոշակի առումով սպեցիֆիկ է հանգստյան օրերի առումով, ձնառատ է եղել և այլն:
Առաջին եռամսյակն ամփոփելով, իհարկե, մեր կանխատեսումները շատ ավելի ճշգրիտ կլինեն, բայց այստեղ էլ, կարծում եմ՝ մեկնարկը, ընթացքը և մարդկանց վարքագիծը շատ համահունչ էր մեր քաղաքականությանը, և քաղաքացիները, ըստ էության, այո՛, ունեն կուտակված կարիքներ, տարիների, տասնամյակների կուտակված կարիք կա, և այդ կարիքը բավարարելու առումով, դիմելիությունն իսկապես աճում է»,-նշել է նա։
Ավանեսյանն ընգծել է, որ որ մարդիկ հավատում են և հասկանում են, որ իսկապես այս ծառայությունները հասանելի են և առաջիկա ամիսներին կաճի դիմելությունը:
«Համակարգն ու ռիսկերը կառավարելի են, մենք ունենք բավական գործիքակազմ՝ արձանագրումները ճիշտ անելու և միջոցներ ձեռնարկելու համար: Կարծում եմ՝ սահուն կերպով շարունակելու ենք»,-հավելել է առողջապահության նախարարը։