Օգոստոսի 30-ին՝ ժամը 20։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի 43-ամյա մի տղամարդ, որը մահացել է։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ նույն շինությունում փաստացի բնակվող 28-ամյա մի կնոջ հետ, որն էլ, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով հարվածել է նրան։
28-ամյա կինը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն:
ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: