Հրշեջ-փրկարարները մարել են խանութում բռնկված հրդեհը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 30-ին՝ ժամը 16։57-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի փողոցում այրվում է մթերային խանութ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։39-ին, մարվել՝ 18։58-ին։

Այրվել են խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը։

Leave a comment