Հրշեջ-փրկարարները մարել են Ճամբարակի խանութներից մեկում բռնկված հրդեհը


Օգոստոսի 30-ին՝ ժամը 16։57-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի փողոցում այրվում է մթերային խանութ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։39-ին, մարվել՝ 18։58-ին։


Այրվել են խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը։

Leave a comment