ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր անհայտ կորածների հիշատակման միջազգային օրն է, որի կապակցությամբ ՀՀ-ում գործող Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիան միջոցառում էր կազմակերպել։
Մարդիկ տարիներով սպասումների մեջ են՝ մի կողմից՝ թե ինչ է անելու պետությունը, մյուս կողմից՝ թե երբ որևէ նորություն կունենան իրենց հարազատներից։
Նույնիսկ դժվար է այդ մարդկանց հուզական վիճակի մեջ մտնել ու հասկանալ, թե ինչպես են հաղթահարում իրենց ցավն ու տառապանքը։
Մեր դեպքում էլ, դրան գումարվում է գործող իշխանությունների անտարբեր, իսկ շատ դեպքերում՝ վիրավորական կեցվածքը, նրանց ստեղծած անհարկի քաշքշուկներն ու աշխատանքային անգործությունը։
Համբերություն և կամք բոլոր այն անձանց, ովքեր այս մղձավանջով են անցնում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: