Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ Հրազդան քաղաքում ստեղծված արհեստական բանականության գործարան:
Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Հայաստանում աննախադեպ դինամիկայով զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված հեռանկարներին: Ընդգծվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և երկրի նորարարական ներուժի իրացման գործում: