ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներին

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներին

Խորապես վշտացած ենք Նեպալում և Չինաստանում մոլեգնող սարսափելի ջրհեղեղների լուրերից, որոնց հետևանքով կան բազմաթիվ զոհեր և ավերածություններ՝ ասված է ՀՀ արտգործնախարարության գրառման մեջ:

«Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին և աղոթում բոլոր տուժածների շուտափույթ ապաքինման համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:

Leave a comment