Ներքին Հանդում ծնողներն այլևս չեն վախենում երեխաներին խաղահրապարակ ուղարկել. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260827/nerqin-handum-tsnvoghnern-ajlevs-chen-vakhenum-erekhanerin-khaghahraparak-ugharkel-pashinjan-106171933.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/05/50892681_62:0:1538:1107_1920x0_80_0_0_ab2133c19519be36da30554864cd686a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ներքին հանդ, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

ներքին հանդ, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

Փաշինյանը հիշեցրել է, որ այդ կանոնակարգն արդեն վավերացվել է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում և հանդիսանում է պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ներքին Հանդում ծնողներն այլևս մտավախություն չունեն երեխաներին խաղահրապարակ ուղարկելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բնակավայրում արհեստական խոտածածկով խաղադաշտի կառուցման մասին։

«Ծնողները թույլ են տալիս, որ գնան էդ խաղահրապարակում խաղան, չունեն մտավախություն։ Պարզ է, որ սահմանազատում դեռ արված չէ, հարցեր կան, և դա նշանակում է, որ այդ հարցերի ընդհանուր լուծման տրամաբանությունը տեղափոխվում է այլ դաշտ՝ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի շրջանակ»,– ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ այդ կանոնակարգն արդեն վավերացվել է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում և հանդիսանում է պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ։

Հիշեցնենք՝ Ներքին Հանդի հատվածում նախկինում բազմիցս կրակոցներ են արձանագրվել։ Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ի պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմն ունեցել էր 4 զոհ և 1 վիրավոր։

Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին հաղորդվել էր նաև ավելի վաղ․ օրինակ՝ 2023 թվականի հունիսի 18-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակելու մասին։
2024-ի դեպքերի ժամանակ Ներքին Հանդի վարչական ղեկավարն էլ հայտնել էր, որ կրակոցների ձայները լսելի են եղել հենց գյուղում։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի մայիսի 23-ին՝ վարչապետի որոշմամբ։ Հանձնաժողովը ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Երկու երկրների հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը կայացել է 2022 թվականի մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանին։

Leave a comment