Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտություն կրած աջակողմյան քաղաքական գործիչ Ֆլավիո Բոլսոնարուն հրաժարվել է արդյունքները չեղարկելու պահանջից, հայտնել է «Folha de S.Paulo» թերթը։
Նախկին նախագահի որդին հրաժարվել է ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջից այն բանից հետո, երբ նրա կողմնակիցները և իրավախորհրդատուները համոզել են, որ նման պահանջը իրավական առումով թույլ է և պարունակում է ինստիտուցիոնալ ռիսկեր։
Ըստ թերթի՝ Բոլսոնարուի նախընտրական շտաբը դրա փոխարեն հայց կներկայացնի ընտրություններում հաղթած Լուլա դա Սիլվայի դեմ՝ նրան մեղադրելով իշխանական լիազորությունների չարաշահման մեջ։
Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին։ Հաղթանակ է տարել գործող պետության ղեկավարը։ Նրա մրցակից սենատոր Բոլսոնարուն հայտարարել էր, որ չի ճանաչելու ընտրությունների արդյունքները և ձգտելու է հասնել դրանց չեղարկմանը։