Hyundai Motor-ը մինչև 2030 թվականը կավելացնի արտադրական հզորությունները և կթողարկի 100 նոր մոդել

Հարավկորեական խոշորագույն ավտոարտադրող Hyundai Motor Co.-ն ներկայացրել է մինչև 2030 թվականը արտադրական հզորությունները 1.27 մլն ավտոմեքենայով ավելացնելու և ԱՄՆ-ում հիբրիդային մեքենաների շարքն ընդլայնելու ծրագրերը։

Ընկերությունը ներդրողների օրվա ընթացքում հայտարարել է, որ մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում նախատեսում է ներկայացնել իր ավտոմեքենաների ավելի քան 100 նոր կամ թարմացված մոդել, որոնց կեսից ավելին նախատեսված կլինի Հյուսիսային Ամերիկայի շուկայի համար։ Մասնավորապես, Ալաբամայի գործարանում կսկսվի մեծացված ընթացքի պաշարով Santa Fe էլեկտրամեքենայի արտադրությունը։

Ընկերությունը նաև նպատակ ունի զբաղեցնել այն «սպիտակ խորշերը», որտեղ իր ապրանքանիշն այսօր բավարար չափով ներկայացված չէ։ Այսպես, ընկերությունը նախատեսում է մուտք գործել 18 նոր սեգմենտ, այդ թվում՝ միջին չափի պիկապների, փոքր առևտրային ավտոմեքենաների և շրջանակային կառուցվածքով թափքով մեքենաների շուկաներ։

Ավտոարտադրողի կանխատեսմամբ՝ 2026 թվականին գործառնական շահութաբերությունը կկազմի մոտ 6.3-7.3%։ Ակնկալվում է, որ 2030 թվականին այս ցուցանիշը կգերազանցի 9%-ը։

Hyundai-ն նաև հաստատել է, որ մինչև այդ ժամանակ մտադիր է համաշխարհային վաճառքները հասցնել 5.55 մլն ավտոմեքենայի։ Դրանցից մոտ 60%-ը կկազմեն էլեկտրամեքենաները՝ 2025 թվականի 23%-ի համեմատ։

Hyundai-ն իր դուստր ընկերության՝ Kia Corp.-ի հետ միասին վաճառքի ծավալով աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը ավտոարտադրողների շարքում։

2026 թվականի սկզբից Hyundai-ի շուկայական կապիտալիզացիան աճել է գրեթե 38%-ով, մինչդեռ կորեական Kospi ֆոնդային ինդեքսը բարձրացել է 62%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment