https://arm.sputniknews.ru/20261016/menq-gitenq-vor-mer-haj-gvortsynkernery-vochinch-chen-ani-irani-anvtangutjan-dem-araghchi-108204859.html
Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ․ Արաղչի
Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ․ Արաղչի
Sputnik Արմենիա
Իրանի արտգործնախարարը նշեց, որ հայկական կողմի հետ խորհրդակցությունները շարունակվում են։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T12:49+0400
2026-10-16T12:49+0400
2026-10-16T12:49+0400
հայաստան
թրամփի ուղի (tripp)
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Իրանական կողմը վստահում է հայ գործընկերներին և գիտի, որ պաշտոնական Երևանը որևէ քայլ չի ձեռնարկի ընդդեմ Իրանի անվտանգության։ Այսօր Երևանում COP-17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։«Մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց, մենք գիտենք, որ նրանք ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ։ Մենք շարունակում ենք խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ»,- նշեց Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ մեկնաբանելով TRIPP-ի իրագործման շրջանակում իրանական կողմի հնարավոր մտահոգությունների վերաբերյալ հարցը։Անդրադառնալով Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ անցկացված վերջին խորհրդակցություններին` Արաղչին դրանք արդյունավետ գնահատեց։Նա նաև հայտնեց, որ այսօր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ արդեն երկրորդ անգամ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Հայաստանի և Իրանի ղեկավարները հանդիպել էին հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
հայաստան, թրամփի ուղի (tripp), աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, թրամփի ուղի (tripp), աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն
Իրանի արտգործնախարարը նշեց, որ հայկական կողմի հետ խորհրդակցությունները շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Իրանական կողմը վստահում է հայ գործընկերներին և գիտի, որ պաշտոնական Երևանը որևէ քայլ չի ձեռնարկի ընդդեմ Իրանի անվտանգության։ Այսօր Երևանում COP-17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց, մենք գիտենք, որ նրանք ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ։ Մենք շարունակում ենք խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ»,- նշեց Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ մեկնաբանելով TRIPP-ի իրագործման շրջանակում իրանական կողմի հնարավոր մտահոգությունների վերաբերյալ հարցը։
Անդրադառնալով Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ անցկացված վերջին խորհրդակցություններին` Արաղչին դրանք արդյունավետ գնահատեց։
Նա նաև հայտնեց, որ այսօր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ արդեն երկրորդ անգամ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Հայաստանի և Իրանի ղեկավարները հանդիպել էին հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում։