Ուկրաինայի ԶՈւ–ն ԼԺՀ–ում հարձակվել է ավտոբուսի վրա. 9 մարդ է զոհվել

https://arm.sputniknews.ru/20260826/ukrainaji-zun-lzhhum-hardzakvel-e-avtvobusi-vra-9-mard-e-zvohvel-106148278.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/16/106004766_0:281:959:1000_1920x0_80_0_0_6b58604f58d5b65409a6489ecf549171.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, լուգանսկ, զոհ, ռուսաստան

ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, լուգանսկ, զոհ, ռուսաստան

Բաժանորդագրվել

Պասեչնիկը միջադեպը Կիևի կողմից ահաբեկչական ակտ է որակել և ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին և մտերիմներին։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ–ն ԼԺՀ-ում հարձակվել է ավտոբուսի վրա, կա 9 զոհ։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

«Նեոնացիստները թիրախավորված հարվածել են Լիսիչանսկ-Ստախանով երթուղով ընթացող ավտոբուսին, որը տեղաշարժվում էր Զոլոտոյե–Պերվոմայսկ մայրուղով։ Ավտոբուսում 15 ուղևոր է եղել։ Սարսափելի հարձակման հետևանքով 8 մարդ տեղում մահացել է։ 20-ամյա աղջկան շտապ տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն նրան փրկել չի հաջողվել», – Max–ում հայտնել է Պասեչնիկը։

Նա հավելել է, որ ևս մի կին վիրավորվել է։ Տուժել է նաև 18-ամյա մի աղջիկ, որին հիվանդանոց են տեղափոխել։ Եվս 3 ուղևորի և վարորդի ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, նրանց ուղարկել են ամբուլատոր բուժման։ ԼԺՀ–ի գծով Ռուսաստանի ՔԿ ՔՎ–ի քննիչները ֆիքսում են թշնամու հարձակման հետևանքները։

Պասեչնիկը միջադեպը Կիևի կողմից ահաբեկչական ակտ է որակել և ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին և մտերիմներին։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment