Քաղաքականություն
26.08.2026 | 14:34
ՌԴ Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը, որն օգոստոսի լույս 26-ի գիշերը հարձակման էր ենթարկվել ուկրաինական անօդաչու սարքերի կողմից, ամբողջությամբ հրդեհվել է։ Այս մասին հայտնել է նահանգապետ Եվգենի Պերվիշովը, գրում է Meduza-ն։
Նրա տվյալներով՝ վիրավորվել է երկու մարդ՝ 19-ամյա տղամարդ, որը ստացել է ուղեղի ցնցում, և 49-ամյա կին՝ մատի կոտրվածքով։
Նահանգապետը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, 19 անօդաչու թռչող սարք է հարձակվել պահեստի վրա, որոնցից 16-ը խոցվել է, սակայն երեքը կարողացել են հարվածել շենքին։
Կոտովսկի քաղաքապետ Ալեքսեյ Պլախոտնիկովն ավելի վաղ կոչ էր արել բնակիչներին կրճատել «քաղաքում ակտիվ տեղաշարժը» հաջորդ երկու օրերի ընթացքում և փակ պահել պատուհանները՝ ուժեղ հրդեհի, ծխի և մառախուղի պատճառով։
Սա Կոտովսկի պահեստի վրա Ուկրաինայի կողմից իրականացված երկրորդ հարձակումն է։ Նախորդը տեղի էր ունեցել հուլիսի 18-ին, որի հետևանքով զոհվել էին Widlberries-ի 7 աշխատակիցներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի