«Հայաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի երկխոսությունը նոր թափ է ստացել։ Հուսով ենք՝ դրան կհետևի ավելի սերտ համագործակցություն նաև այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում», – X-ում իր գրառման մեջ նշել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ հղած ջերմ շնորհավորանքների համար։
Մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն այժմ նոր թափ է ստացել։ Հուսով ենք՝ դրան կհետևի ավելի սերտ համագործակցություն նաև այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում։
Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է որդեգրել դեպի Եվրոպայի հետ առավել սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այդ ընտրությունն ու պատրաստ է աջակցել այնտեղ, որտեղ կարող է», – նշել է նա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: