https://arm.sputniknews.ru/20260825/inch-meghadranq-e-nerkajacvel-rvobert-qvocharjanin-106096551.html
Ի՞նչ մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին
Ի՞նչ մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին
Sputnik Արմենիա
Բացի Ռոբերտ Քոչարյանից, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T13:29+0400
2026-08-25T13:29+0400
2026-08-25T13:30+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
մեղադրանք
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98200795_0:0:1600:901_1920x0_80_0_0_39a331fc7d11a3484e51e6a86faec947.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ Լրատվամիջոցները քիչ առաջ հայտնեցին, որ ՀՀ երկրորդ նախագահին բուժկենտրոն են տեղափոխել։Դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ 2-րդ նախագահի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է երեկ` օգոստոսի 24-ին, ընդ որում` բացի Քոչարյանից, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ 2–րդ նախագահի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Որսկանյանը, Որսկանյանի կինն ու երկու դուստրերը: Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի` Քոչարյանը 1998–2008 թվականներին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում պաշտոնեական լիազորություններն օգտագործել է պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գույքն իրեն և իր հետ փոխկապակցված անձանց ու ընկերություններին շահեկան պայմաններով, այդ թվում՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գնով և առանց հրապարակային սակարկությունների փոխանցելու նպատակով: Մասնավորապես, ըստ կոմիտեի, Քոչարյանը և Որսկանյանը պետությանը պատկանող մի շարք արժեքավոր անշարժ գույքեր են ձեռք բերել շուկայականից զգալիորեն ցածր գնով և առանց մրցակցային ընթացակարգերի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98200795_0:0:1422:1066_1920x0_80_0_0_515c6f30eab8975573956ee3236b5fb1.jpg.webp
հայաստան, ռոբերտ քոչարյան, մեղադրանք, հհ դատախազություն
հայաստան, ռոբերտ քոչարյան, մեղադրանք, հհ դատախազություն
Բացի Ռոբերտ Քոչարյանից, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ։