2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝


ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայացրել է ռեադմիսիոն վիճակագրությունը 2026 թվականի առաջին կիսամյակում:


 


2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 462 անձի վերաբերյալ։


 


Հայցերի հիմնական մասը ներկայացվել է Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից՝ համապատասխանաբար 166 և 73 հայց։


 


Քաղաքացիությունը հաստատվել է 402 անձի դեպքում, իսկ չի հաստատվել 23 անձի դեպքում։


 


Քաղաքացիությունը հաստատված և չհաստատված անձանց թվի հիման վրա ռեադմիսիոն հայցերի դրական պատասխանների ընդհանուր ցուցանիշը կազմել է 94.6%։

Դիտումների քանակ9

Leave a comment