Թուրքիայի նախագահականի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը ազգային փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների թեմային առնչվող հայտարարություն է տարածել։
«Սոցմեդիայի որոշ հարթակներոմ և լրատվամիջոցներում տարածվող այն հրապարակումները, որոնք տպավորություն են ստեղծում, թե «փոքրամասնությունների դպրոցները հատուկ թիրախավորվում են տարբեր սահմանափակումներով, պարունակում են ապատեղեկատվություն և ուղղված են հասարակական անդորրի ու միասնականության դեմ»։
Ընդգծվել է, որ այս դպրոցների նկատմամբ համապատասխան օրենքով սահմանված դրույթներից բացի որևէ նոր կարգավորում չի կիրառվում, և դպրոցները շարունակում են իրենց կրթական գործունեությունը։ Հանրությանը կոչ է արվել չհավատալ անհիմն պնդումներին և մանիպուլյատիվ բովանդակությանը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լրատվամիջոցներում տարածվում էր, որ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում, որոնք առաջիկայում ընդգրկելու են նաև հունական ու հրեական կրթօջախները։