«Հայաստանի էլեկտրական ցանցերը» չպետք է երկար մնա պետության կառավարման ներքո. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260824/hajastani-elektrakan-cancery-chpetq-e-erkar-mna-petutjan-karavarman-nerqvo-pashinjan-106071231.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069355_0:0:1280:960_1920x0_80_0_0_89355e3538e18c7cd786835730efe230.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նիկոլ փաշինյան, վարչապետ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, սամվել կարապետյան, ազգայնացում / պետականացում

հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նիկոլ փաշինյան, վարչապետ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, սամվել կարապետյան, ազգայնացում / պետականացում

Բաժանորդագրվել

Փաշինյանը կարծիքով` պետական կառավարումը ռիսկեր չի պարունակում, բայց ընկալվում է որպես քաղաքական և հարցեր է առաջացնում:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցերը» չպետք է երկար մնա պետության կառավարման ներքո։ Այս մասին ԱԺ–ում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման շրջանակում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀԷՑ-ը պետք է մնա պետական սեփականություն, բայց մասնավոր կառավարմամբ։ Դրա համար պետք է ներգրավել տվյալ ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկին», – հայտարարեց վարչապետը։

Նրա խոսքով` ՀԷՑ-ի մասով որևէ ֆինանսական ռիսկ չի առաջանում նաև հիմա՝ ժամանակավոր պետական կառավարչի օրոք։ Խնդիրն այն է, որ պետական կառավարման մեջ միշտ կա քաղաքական բաղադրիչ, որը կարող է հարցեր առաջացնել։

Փաշինյանը նշեց, որ ՀԷՑ-ը մասնավոր կառավարման փոխանցելու հարցերը քննարկելու համար կձևավորվի աշխատանքային խումբ:

Հիշեցնենք` հունիսի 22–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։ Սահմանվել էր ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար եռամսյա ժամկետ, որը լրացել է մայիսի 25–ին։ Եռամսյա այս ժամկետում կառավարության, տվյալ դեպքում ՏԿԵՆ–ի հետ, պետք է տեղի ունենային բանակցություններ` ընկերության վաճառքի գնի շուրջ։ Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հանրային գերակա շահի տարբերակով պետք է տեղի ունենա գործընթացը։
Մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։

Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։

Leave a comment