https://arm.sputniknews.ru/20261013/karvogh-enq-vaghn-aravvotjan-lrahvosum-haj-turqakan-sahmani-bacman-vernagir-tesnel-mirzvojan-108067160.html
Կարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ Միրզոյան
Կարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ Միրզոյան
Sputnik Արմենիա
Ըստ Միրզոյանի՝ եթե Հայաստանի ձգտումն է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, ապա, հավանաբար, հարևանների հետ խնդիրներ, հակամարտություններ ունենալը կվնասի գործընթացին: 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T17:44+0400
2026-10-13T17:44+0400
2026-10-13T17:49+0400
արարատ միրզոյան
հայաստան
թուրքիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/1e/78903497_0:0:1601:901_1920x0_80_0_0_2a4c70eceab2b9f602d10a279c0b982a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Թուրքիայի հետ սահմանը դեռ փակ է, սակայն հարաբերությունների կարգավորման գործընթացը, ըստ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի, բավականին հասունացել է արդեն։ Այս մասին Արարատ Միրզոյանն ասել է այսօր Վարշավայի անվտանգության ֆորումում։ Նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ մենք արդեն ունենք խաղաղություն։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե հարևանների հետ հարաբերությունների կարգավորման այս գործընթացն արդյոք կապ ունի՞ ԵՄ-ի հետ ունեցած հարաբերությունների և քաղաքականության հետ, Միրզոյանը այդ հարցերը փոխկապակցված չի համարել։Նա շեշտել է, որ Հայաստանը նպատակադրված է բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ անկախ ամեն ինչից, ու սա որևէ կերպ կապված չէ երկրի եվրոպական ձգտումների հետ: Մյուս կողմից, ըստ Միրզոյանի, եթե Հայաստանի ձգտումն է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, ապա, հավանաբար, հարևանների հետ խնդիրներ, հակամարտություններ ունենալը կվնասի գործընթացին:Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/1e/78903497_0:0:1601:1200_1920x0_80_0_0_87fc3d394d202c5ba756b2ad1fc8034e.jpg.webp
արարատ միրզոյան, հայաստան, թուրքիա
արարատ միրզոյան, հայաստան, թուրքիա
Ըստ Միրզոյանի՝ եթե Հայաստանի ձգտումն է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, ապա, հավանաբար, հարևանների հետ խնդիրներ, հակամարտություններ ունենալը կվնասի գործընթացին:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Թուրքիայի հետ սահմանը դեռ փակ է, սակայն հարաբերությունների կարգավորման գործընթացը, ըստ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի, բավականին հասունացել է արդեն։ Այս մասին Արարատ Միրզոյանն ասել է այսօր Վարշավայի անվտանգության ֆորումում։
«Մենք կարող ենք հեշտությամբ վաղն առավոտյան լրահոսում գտնել մի վերնագիր հայ-թուրքական սահմանի բացման մասին և այլն»,- նշել է Միրզոյանը։
Նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ մենք արդեն ունենք խաղաղություն։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե հարևանների հետ հարաբերությունների կարգավորման այս գործընթացն արդյոք կապ ունի՞ ԵՄ-ի հետ ունեցած հարաբերությունների և քաղաքականության հետ, Միրզոյանը այդ հարցերը փոխկապակցված չի համարել։
Նա շեշտել է, որ Հայաստանը նպատակադրված է բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ անկախ ամեն ինչից, ու սա որևէ կերպ կապված չէ երկրի եվրոպական ձգտումների հետ: Մյուս կողմից, ըստ Միրզոյանի, եթե Հայաստանի ձգտումն է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, ապա, հավանաբար, հարևանների հետ խնդիրներ, հակամարտություններ ունենալը կվնասի գործընթացին:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։