Ծանրորդ Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ում

Կոսովոյում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում պայքարն ավարտեց Հայաստանի ներկայացուցիչ Ասատուր Խաչատրյանը (70 կգ):

Պոկում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 115 կգ և 119 կգ ու գրանցեց 6-րդ արդյունքը։

Հրում վարժությունում Խաչատրյանը գլխավերևում պահեց 145 կգ և 150 կգ ու դարձավ փոքր բրոնզե մեդալակիր:

Երկամարտի 269 կգ արդյունքով Ասատուր Խաչատրյանը գրավեց չորրորդ տեղը:

Leave a comment