ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ


Գործող կարգավորումների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից ԵԱՏՄ թվով 24 տեխնիկական կանոնակարգերից 8-ի մասով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը։ Այդ մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։


 


Պահանջը վերաբերում է հետևյալ արտադրատեսակներին․


  • օծանելիքակոսմետիկական արտադրանք,

  • վառելիքի առանձին տեսակներ,

  • որոշակի ճանապարհաշինական արտադրանք,

  • հյութամթերք,

  • հատուկ նշանակության սննդամթերք,

  • ծխախոտային արտադրանք,

  • հեղուկացված ածխաջրածնային գազեր,

  • փաթեթավորված խմելու ջուր։


Կարևոր է իմանալ. սերտիֆիկացման արժեքը հաշվարկվում է ոչ թե յուրաքանչյուր առանձին ապրանքի միավորի, այլ ամբողջ խմբաքանակի համար։ Ընդ որում, մեկ սերտիֆիկատում կարող են ներառվել մի քանի արտադրատեսակներ, եթե դրանք համապատասխանում են սահմանված խմբավորման պայմաններին։


Սերտիֆիկացման վճարի չափը կախված է արտադրանքի տեսակից, խմբաքանակի առանձնահատկություններից և անհրաժեշտ փորձարկումների ծավալից։


 


Համապատասխանության գնահատումն իրականացվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների կողմից։


 


Փորձարկման լաբորատորիաների ցանկը՝


 


Սերտիֆիկացման մարմինների ցանկը՝


 


Մանրամասն տեղեկատվության համար՝ 011 59 71 68։


 


«Խնդրում ենք ներմուծում իրականացնելիս նախապես հաշվի առնել նշված պահանջները՝ մաքսային ձևակերպումների ընթացքում հնարավոր խնդիրներից և ուշացումներից խուսափելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։


 

Դիտումների քանակ7

Leave a comment