Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց, նիստը հետաձգվեց

https://arm.sputniknews.ru/20260824/armen-ashvotjani-gvortsvov-datavvorn-inqnabacark-hajtnec-nisty-hetadzgvec-106069106.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97930469_24:0:1447:1067_1920x0_80_0_0_b5d297fb9546cd898f119653699b47e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արմեն աշոտյան, դատավոր

հայաստան, արմեն աշոտյան, դատավոր

Բաժանորդագրվել

Դատավորը նշեց, որ այս գործով դեռ 2019 թվականին ներգրավված է եղել որպես վարույթն իրականացնող մարմին։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավոր Սարգիս Դադոյանն այսօր ինքնաբացարկ ներկայացրեց։ Բրյուսովի անվան համալսարանին առնչվող գործով առաջին դատական նիստի ժամանակ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նշեց, որ նախկինում աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում և այս գործով դեռ 2019 թվականին ներգրավված է եղել որպես վարույթն իրականացնող մարմին։

«Հնարավոր է` ողջամիտ կասկած առաջանա, որ դատավորը քննիչ աշխատած տարիներին տեղեկացված լինի գործի հանգամանքների մասին, և, ըստ այդմ, անկողմնակալության հետ կապված խնդիրներ առաջանան։ Դա պետք է բացառվի։ Այդ իսկ պատճառով նախագահող դատավորն ինքնաբացարկ է հայտարարում»,– հայտարարեց նա։

Նիստից հետո Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր պաշտպանյալի գործին և նշեց, որ իր փաստաբանական 26 տարվա փորձառությունը չի բավարարում, որպեսզի կարողանա հասկանալ` ինչի մասին է այն։

«Մեր երկրում ցանկացած քաղաքական գործ ինչ-որ մի բան ունի իր մեջ, անգամ Արմեն Աշոտյանի մյուս գործը, որ էլի ծիծաղելի է, բայց ինչ-որ մի գումար կա մեջը, որով գնվել է գույք։ Այս գործում ոչինչ չկա։ Կալանքի նիստի ժամանակ, քանի որ փողերի լվացման մեղադրանք կար, խնդրեցի քննիչին ցույց տալ` ո՞ր փողն է կեղտոտ, ցույց չտվեց։ Այստեղ գործ չկա ու չի կարող լինել, ամեն ինչ այնքան օրինական է եղել»,– ասաց Աթանեսյանը։

Leave a comment