ՀՀ կառավարությունը երկարաձգեց պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը

https://arm.sputniknews.ru/20261015/hh-karavarutjuny-erkaradzgec-ptughbanjareghen-artahanvoghneri-subsidavvorumy-108153887.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/05/104237413_0:0:1500:1125_1920x0_80_0_0_7ceccf2bbdb0b534801cfb92c5d51402.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սուբսիդավորել, միրգ, բանջարեղեն

հայաստան, սուբսիդավորել, միրգ, բանջարեղեն

Բաժանորդագրվել

ՀՀ կառավարությունը նախատեսել է ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանելու համար սուբիսիդիա տրամադրել նախորդ ամիսներին տրամադրվող փոխհատուցման 50%-ի չափով։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարությունը երկարաձգեց հոկտեմբերի համար պտուղ–բանջարեղեն և այլ սննդամթերք արտահանողների փոխհատուցումը:

Ծիրանի արտահանման համար սուբսիդիան կմնա 200 դրամ (մեկ կիլոգրամի համար), դեղձի, սալորի և նեկտարինի համար 250 դրամից կնվազի մինչև 200 դրամ, խնձորի, խաղողի տանձի համար կպահպանվի 150 դրամ սուբսիդիան, թզի համար 200 դրամ` մեկ կիլոգրամի համար:

Գինու արտահանման համար սուբսիդիան կմնա մեկ լիտրի համար 350 դրամ, սակայն ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար այն կսահմանվի կիսով չափ՝ 175 դրամ։

Հանքային ջրի համար սուբսիդավորումը կպահպանվի մեկ լիտրի համար 150 դրամի մակարդակում՝ ԱՄՆ–ի, Կանադայի, ԵՄ երկրների, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Պարսից ծոցի երկրների արտահանման համար: Մնացած երկրների համար այն կկազմի 75 դրամ։

Կրկնակի կավելանա չրերի արտահանման սուբսիդավորումը` 250–ից դառնալով 500 դրամ, իսկ իշխան ձկան համար 1 350 դրամից կնվազի մինչև 1 150 դրամ։

Միջոցառման շրջանակներում փոխհատուցվող ապրանքների մասով ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն 2026 թվականի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն արտահանվել է շուրջ 6106 տոննա պղպեղ, 5995 տոննա լոլիկ, 484 տոննա ելակ, շուրջ 13․2 մլն հատ և 145,2 տոննա ծաղիկ։ Հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը, ծաղիկներ են արտահանվել 29, միրգ՝ 25, իսկ բանջարեղեն՝ 16 երկիր։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ավելի ուշ` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment