Արտակարգ դեպք, Փամբակ բնակավայրում փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի մարմին․ Shamshyan

Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փամբակ բնակավայրում սատկած կենդանի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի անկենդան մարմինը։

Թե ինչ հանգամանքներում է եղնիկի ձագը սատկել, պարզվում է։

Leave a comment