Ուկրաինան ԱԹՍ հարվածներ է հասցրել Ozon-ի՝ Մախաչկալայում, Ադիգեյսկում և Նևինոմիսկում գտնվող պահեստներին
Ուկրաինան ԱԹՍ հարվածներ է հասցրել Ozon-ի՝ Մախաչկալայում, Ադիգեյսկում և Նևինոմիսկում գտնվող պահեստներին։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ օգոստոսի 24-ի գիշերը, Կրասնոդարում Ozon-ի խոշոր պահեստի վրա հարձակումից հետո, անօդաչու թռչող սարքերը հարվածել են ընկերության ևս երկու լոգիստիկ օբյեկտների՝ Ստավրոպոլի երկրամասում և Դաղստանում։
Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում հարձակման է ենթարկվել Ozon-ի տարածաշրջանայինպատվերների մշակման կենտրոնը։
Դաղստանում հարձակման է ենթարկվել Ozon-ի ևս մեկ օբյեկտ՝ «Տյուբե» արդյունաբերական պարկում։ Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 130 հազար քառակուսի մետր։ Հարվածից հետո հաբի տարածքում բռնկվել է մասշտաբային հրդեհ։
Այս համալիրը կարևոր լոգիստիկ նշանակություն ուներ Ozon-ի համար Հյուսիսային Կովկասում և օգտագործվում էր ապրանքների ու պատվերների մեծ ծավալների մշակման համար։
Բացի այդ, Տյուբեի հաբը դիտարկվում էր որպես տարածաշրջանային հանգույցներից մեկը՝ «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում դեպի Ադրբեջան և Իրան միջազգային մատակարարումների զարգացման համար։