Բժիշկը նախազգուշացնում է ատամների կորստի հետեւանքով դեմենցիայի առաջացման վտանգի մասին

Ատամների կորուստը և ծամողական ֆունկցիայի խանգարումը կարող են մեծացնել դեմենցիայի զարգացման վտանգը, զգուշացրել է ատամանբույժ, բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր Սամվել Ապրեսյանը։

«Ատամների կորուստը և ծամողական ֆունկցիայի արդյունավետության նվազումը վիճակագրորեն կապված են կոգնիտիվ ունակությունների վատթարացման և դեմենցիայի զարգացման բարձր ռիսկի հետ, հատկապես տարեցների մոտ և նպաստող գործոնների առկայության դեպքում», – «Լենտա»-ին ասել է Ապրեսյանը։

Մասնագետը պարզաբանել է, որ ծամելու գործընթացի ժամանակ ծամողական մկանների, պարոդոնտի հյուսվածքների և բերանի խոռոչի լորձաթաղանթի ընկալիչներից ազդակների հոսք է ուղարկվում դեպի կենտրոնական նյարդային համակարգ։ Այս գործընթացն ակտիվացնում է ուսուցման և հիշողության հետ կապված նյարդային ցանցերը։

Ապրեսյանը հավելել է, որ հատկապես կարևոր նշանակություն ունի ծամող ատամների կորուստը, քանի որ դրանք են ապահովում սննդի մանրացման գործընթացի հիմնական մասը։

Leave a comment