Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ Արմավիրում ջրանջատում կլինի
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 10-ին ժամը 11:30-15:30-ն կդադարեցվի Արմավիր քաղաքի Չարենց 33 շենքի, Մյասնիկյան 31 շենքի, Հանրապետության 27 շենքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: